Այսօր: Շաբաթ, 7 Հունիսի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 261
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 1113-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի ՍԵՎԱՆ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. ՍԵՎԱՆ, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 հունիսի 2025 թվականի N 1113-Ա

ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, 10.06.2008 ՀՕ-117-Ն օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով և 3-րդ կետերով, ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով քաղ. Լյուբով Զախարովնա Կոլինայի դիմումը` սեփականության իրավունքով իրեն պատկանող, ք․Սևան, Գեղամա փողոց թիվ 22 հասցեում գտնվող 540քմ մակերեսով հողատարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1. Սեփականության իրավունքով Լյուբով Զախարովնա Կոլինային /ծնված` 07.02.1957թ./ պատկանող, ք․ Սևան, Գեղամա փողոց թիվ 22 հասցեում գտնվող, անհատական բնակելի տան կառուցման համար հատկացված և փաստացի օգտագործվող 505․0քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ ճանաչել Լյուբով Զախարովնա Կոլինայի սեփականության իրավունքը։
2. Սեփականության իրավունքով Լյուբով Զախարովնա Կոլինային պատկանող 505․0քմ մակերեսով հողատարածքում կառուցված 67․39քմ մակերեսով կիսանկուղի /ներքին մակերեսը՝ 30․1քմ/, 85․50քմ մակերեսով բնակելի տան /ներքին մակերեսը՝ 61․79քմ/, 22․31քմ մակերեսով խորդանոցի /ներքին մակերեսը՝ 12․17քմ/, 10․97քմ մակերեսով աստիճանահարթակի նկատմամբ ճանաչել Լյուբով Զախարովնա Կոլինայի սեփականության իրավունքը՝ տրամադրելով Սևան համայնք, ք․ Սևան, Գեղամա փողոց թիվ 22 բնակելի տուն հասցե։
3. Սեփականության իրավունքով Լյուբով Զախարովնա Կոլինային պատկանող՝ 505․0քմ մակերեսով հողատարածքում կառուցված 23․12քմ մակերեսով ավերակ շինությունը /ներքին մակերեսը՝ 14․72քմ/ ճանաչել ինքնակամ շինություն։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner