Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման 34-36 կետերի պահանջների, հաշվի առնելով քաղ․ Ռոբերտ Միլիտոնյանի դիմումը՝ Սևան համայնք, ք․ Սևան, Նաիրյան փողոց թիվ 181 / 30 հասցեում կառուցված 39․6քմ մակերեսով ավտոտնակը, զբաղեցրած ու սպասարկման համար նախատեսված 39․6քմ մակերեսով հողատարածքն ուղղակի գործարքով իրեն վաճառելու մասին, նկատի ունենալով, որ դրանք ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողատեսք չեն հանդիսանում, որոշում եմ.
1. Սևան համայնք, ք․ Սևան, Նաիրյան փողոց թիվ 181 / 30 հասցեում գտնվող, Սևանի համայնքի ղեկավարի` 12․12․2023թ․ թիվ 1991-Ա որոշմամբ օրինական և համայնքային սեփականություն ճանաչված, 22.04.2024թ. պետական գրանցում ստացած 39․6քմ մակերեսով ավտոտնակը՝ 1քմ՝ 1673դրամ, զբաղեցրած 39․6քմ մակերեսով հողատարածքը՝ 1քմ՝ 2887․5 դրամ, ուղղակի գործարքի միջոցով վաճառել ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 34-րդ կետով սահմանված գնման նախապատվությունը ստանալուց հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան դիմում ներկայացրած Ռոբերտ Միլիտոնյանին ։
2. Քաղ․ Ռոբերտ Սերյոժայի Միլիտոնյանի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր և սահմանել, որ առուվաճառքի հետ կապված ծախսերն իրականացվում են գնորդի հաշվին:
3. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
4. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։