Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 16-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ 1. Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի տարածքում գտնվող, Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող, Սևան համայնք, գ. Ծովագյուղ, 25-րդ փողոց, 22 հողամաս հասցեում գտնվող, 0.04538 հա մակերեսով, բնակավայրի` նպատակային նշանակություն, խառը կառուցապատման` գործառնական նշանակություն ունեցող հողամասի (վկայական` N 08102024-05-0074)` աճուրդային կարգով օտարմանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |