Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 105
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



22 հունվարի 2025 թ.

ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, 10.06.2008թ. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Էդիկ Վարդանյանի դիմումը` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Էդիկ Վարդանյանին պատկանող ք․ Սևան Իսահակյան փողոց թիվ 25 հասցեում գտնվող 600քմ մակերեսով հողատարածքը և մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1. Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Էդիկ Խաչիկի Վարդանյանին /ծնված՝ 07․01․1960թ․/պատկանող ք․ Սևան Իսահակյան փողոց թիվ 25 հասցեում գտնվող և փաստացի օգտագործվող 440.8քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ ճանաչել Էդիկ Վարդանյանի սեփականության իրավունքը։ 2.Սեփականության իրավունքով Էդիկ Վարդանյանին պատկանող 440.8քմ մակերեսով հողատարածքում 1959թ․ կառուցված 153.75քմ մակերեսով բնակելի տան/ներքին մակերեսը՝115.02քմ/, 33,29քմ մակերեսով ավտոտնակի, /ներքին մակերեսը՝ 22.51քմ/, 14.36քմ մակերեսով անասնաշենքի /ներքին մակերեսը 12.07քմ/, 26.35քմ մակերեսով տնտեսական շինության /ներքին մակերեսը 20.87քմ/, 14․92քմ մակերեսով ծածկերի և 0.33քմ մակերեսով պարիսպների նկատմամբ ճանաչել Էդիկ Խաչիկի Վարդանյանի սեփականության իրավունքը տրամադրելով՝ Սևան համայնք, ք.Սևան, Ա.Իսահակյան փողոց, թիվ 10 բնակելի տուն հասցե: 3.Սույն որոշումն ուժի մեջ է՝ օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝86f0b946-814d-4b6b-9c32-0d0407bd9b66



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner