Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 27.1 և 31-րդ հոդվածների 1-ին մասի 1.4, 1.8-րդ կետերի պահանջներով, 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը՝ ներառելով 1) Համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրերի 2024-2026թվականների եկամուտների, ծախսերի քաղաքականության ներածական մասը, զարգացման հիմնական ուղղությունները, սկզբունքները՝ ըստ հավելված 1-ի 2) Սևան համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրերի 2024-2026թվականների վարչական և ֆոնդային մասերի ճշտված եկամուտները` ըստ ձևավորման աղբյուրների` ըստ հավելված 2-ի. 3) Սևան համայնքի 2024-2026թվականների միջնաժամկետ ծախսերի պակասուրդի /դեֆիցիտի/ ճշտված ֆինանսավորումը` ըստ աղբյուրների` ըստ հավելված 3-ի. 4) Սևան համայնքի 2024-2026թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրերի վարչական և ֆոնդային մասերի ճշտված տարեկան հատկացումները` ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման բաժինների, խմբերի, դասերի և տնտեսագիտական դասակարգման հոդվածների` ըստ հավելված 4-ի: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |