Ղեկավարվելով` «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, 10.06.2008թ. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն, 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումներով և հիմք ընդունելով Ազատ Հայրապետյանի դիմումը` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Ազատ Հայրապետյանին պատկանող, Ծովագյուղ համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 14․04․1992թ․-ի թիվ N 3 նիստի որոշմամբ Ազատ, Արսեն, Գայանե Հայրապետյաններին սեփականաշնորհված 1200քմ մակերեսով հողատարածքը, հողատարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք որոշում եմ.
1. Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Ազատ Հայրապետյանին պատկանող, Ծովագյուղ համայնքի հողային բարեփոխումների սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի՝ 14․07․1992թ․-ի թիվ N 3 նիստի որոշմամբ՝ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում գտնվող անհատական բնակելի տան կառուցման համար, Ազատ Մամիկոնի Հայրապետյանին /ծնված` 30․01․1973թ./, Արսեն Մամիկոնի Հայրապետյանին /ծնված` 25.02.1970թ./, Գայանե Մաքսիմի Հայրապետյանին /ծնված` 05.08.1975թ/, սեփականաշնորհված 1200քմ մակերեսով հողատարածքին կից գտնվող 148․9քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ ճանաչել Ազատ, Արսեն, Գայանե Հայրապետյանների սեփականության իրավունքը։ 2. Սեփականության իրավունքով Ազատ, Արսեն, Գայանե Հայրապետյաններին պատկանող 1348․9քմ մակերեսով հողատարածքում՝ 1964թ.-ին կառուցված 256․4քմ մակերեսով երկհարկանի բնակելի տունը /ներքին մակերեսը 159․5քմ/, 15․30քմ մակերեսով բաց պատշգամբը, 1973թ․-ին կառուցված 40․90քմ մակերեսով ավտոտնակը /ներքին մակերեսը 26․1քմ/, 1980թ․-ին կառուցված 108․5քմ մակերեսով անասնաշենքը /ներքին մակերեսը 87․5քմ/ ճանաչել Ազատ, Արսեն, Գայանե Հայրապետյանների սեփական գույքը՝ տրամադրելով՝ Սևան համայնք, գ. Ծովագյուղ, 1-ին փողոց թիվ 94 բնակելի տուն հասցե: 3. Սևան համայնք, գ. Ծովագյուղ, 1-ին փողոց թիվ 94 հասցեում գտնվող 1348․9քմ մակերեսով հողատարածքում սեփականատերերի կողմից 2016թ-ին կառուցված 40․9քմ մակերեսով ավտոտնակը/ներքին մակերեսը՝ 30․1քմ/․2016-2018թթ․ կառուցված 16․9քմ մակերեսով պարիսպները ճանաչել օրինական՝ /հաշվառման տեղեկանք՝ 2023JJBLN7/ համայնքի բյուջե մուծելով օրինականացվող յուրաքանչյուր 1քմ մակերեսով շինության՝ ավտոտնակի համար՝874դրամ, 1քմ՝ պարիսպի համար՝524․4 դրամ։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։