Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Հողային օրենսգրքի 48, 481, 60 և 80-րդ հոդվածներով, հիմք ընդունելով 27.08.2024թ. կայացած մրցույթի արդյունքների վերաբերյալ Սևան համայնքի տարածքում վարձակալության իրավունքով հողատարածքների տրամադրման մրցութային հանձնաժողովի կողմից կազմված արձանագրությունները՝ որոշում եմ.
1. Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, ք․ Սևան, Կարմիր բանակ փողոց 2 / 20 հասցեում գտնվող, բնակավայրերի՝ նպատակային նշանակության, ընդհանուր օգտագործման՝ գործառնական նշանակության 0․1426հա մակերեսով հողատարածքը / 05-004-0240-0148/, 25 տարի վարձակալության իրավունքով, 64170 դրամ տարեկան վճարով, տրամադրել մրցույթում հաղթող ճանաչված Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ․ Դդմաշեն, 9-րդ փողոց, 5-րդ փակուղի, 1 տան բնակիչ Վասակ Ավետիսի Ավետիսյանին:
2. Վասակ Ավետիսյանի հետ կնքել վարձակալության իրավունքի պայմանագիր:
3. Սույն որոշմամբ ձեռք բերված տարածքի վարձակալության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
4. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: