Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, հիմք ընդունելով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Ա․ Հակոբյանի հայտը՝ որոշում եմ.
1. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին տրամադրել նախագծման թույլտվություն Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ․ Գեղամավան, Գեղամավան-Գագարին խճուղի թիվ 55 հասցեում գտնվող ԳԲԿ-ի կապիտալ նորոգման աշխատանքների համար։ 2. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի տնօրեն Խ. Թադևոսյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն: 3. Սույն որոշումն ուժի մեջ է` օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: