Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, Սևան համայնքի ավագանու 15․10․2024թ․ N 141-Ա որոշումը և հիմք ընդունելով Վարազդատ Խուդաբաշյանի հայտը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող, Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ․ Ծովագյուղ հասցեում գտնվող, գյուղատնտեսական՝ նպատակային նշանակության, խոտհարք՝ գործառնական նշանակություն ունեցող 0.45հա մակերեսով հողատարածքի /վկայական՝ 26022020-05-0035/ նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխելու մասին, որոշում եմ․
1. Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ․ Ծովագյուղ հասցեում գտնվող, գյուղատնտեսական՝ նպատակային նշանակության, խոտհարք գործառնական նշանակության հողատարածքի 0․45հա մակերեսով /վկայական՝ 26022020-05-0035/ հողամասի նպատակային նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական, նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ գործառնական նշանակության հողամասի։ 2. Գեղարքունիք մարզ, Սևան համայնք, գ․ Ծովագյուղ հասցեում գտնվող հողամասի համար տրամադրել Սևան համայնք, գ․ Ծովագյուղ, թիվ 135 հողամաս հասցե։ 3. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակաման հաջորդող օրվանից։