Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 70-րդ հոդվածով, Սևան համայնքի ավագանու՝ 17.12.2024թ. N175-Ա որոշմամբ և հիմք ընդունելով 21․03.2025թ. կայացած աճուրդ-վաճառքի արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունները՝ որոշում եմ.
1. Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, ք․ Սևան, Ֆրանսիական փողոց, 6 / 6 հողամաս հասցեում գտնվող, ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածին չհամապատասխանող, բնակավայրերի՝ նպատակային նշանակության 0․06659 հա մակերեսով հողատարածքը, ըստ աճուրդ-վաճառքի արդյունքների` 1970870 դրամ, օտարել աճուրդում հաղթող ճանաչված Գեղարքունիքի մարզ, ք․ Սևան, Էներգետիկների փողոց, 1 շենք, 10 բնակարանի բնակիչ Գագիկ Մարտինի Ներսիսյանին։
2. Սակարկությունների ժամանակ ձևավորված գինը գնորդի կողմից 10 օրվա ընթացքում համայնքի բյուջե մուծելու դեպքում` վերջինիս հետ կնքել հողամասի օտարման պայմանագիր:
3. Զգուշացնել Գագիկ Մարտինի Ներսիսյանին` հատկացված տարածքում շինարարական աշխատանքներն սկսել միայն համապատասխան շինարարական փաստաթղթերի փաթեթը համայնքապետարանի հետ համաձայնեցնելուց և շինարարության թույլտվություն ստանալուց հետո:
4․ Սույն որոշմամբ ձեռք բերված հողամասի սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: