Այսօր: Կիրակի, 20 Ապրիլի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 22
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 808-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի ՍԵՎԱՆ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. ՍԵՎԱՆ, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 ապրիլի 2025 թվականի N 808-Ա

ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 10.06.2008թ. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության՝ 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով քաղ. Աշոտ Խաչատրյանի լիազոր անձ՝ ք․ Սևան, Պռոշյան փողոց թիվ 18տան բնակիչ Սամվել Խանդանյանի դիմումը` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Աշոտ Խաչատրյանին պատկանող, ք․Սևան Իսահակյան փողոց թիվ 4 հասցեում գտնվող 1680քմ մակերեսով հողատարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1. Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Աշոտ Պապինի Խաչատրյանին /ծնված` 01.01.1956թ./ պատկանող, ք․ Սևան, Իսահակյան փողոց թիվ 4 հասցեում գտնվող, անհատական բնակելի տան կառուցման համար հատկացված 520քմ մակերեսով հողատարածքին կից՝ 148․7քմ հողատարածքի նկատմամբ ճանաչել Աշոտ Պապինի Խաչատրյանի սեփականության իրավունքը։
2.  Աշոտ Խաչատրյանին պատկանող 668․7քմ մակերեսով հողատարածքում 1950թ․ կառուցված 79․81քմ մակերեսով բնակելի տան /ներքին մակերեսը՝ 57․58քմ/, 1987-1950թթ․ կառուցված 92․67քմ մակերեսով բնակելի տան՝ 1-ին հարկ /ներքին մակերեսը՝ 67․74քմ/, 1989թ․ կառուցված 51․87քմ մակերեսով բնակելի տան՝ 2-րդ հարկ /ներքին մակերեսը՝ 40․76քմ/, 1987թ․ կառուցված 49․32քմ մակերեսով ավտոտնակի /ներքին մակերեսը՝ 41․96քմ/, 1987թ․կառուցված 11․29քմ մակերեսով ծածկի նկատմամբ ճանաչել Աշոտ Պապինի Խաչատրյանի սեփականության իրավունքը՝ տրամադրելով Սևան համայնք, ք․ Սևան, Ա․ Իսահակյան փողոց թիվ 4 / 1 բնակելի տուն հասցե։
3. Աշոտ Պապինի Խաչատրյանին պատկանող, Սևան համայնք, ք․ Սևան, Ա․Իսահակյան փողոց թիվ 4 / 1 հասցեում գտնվող 668․7քմ մակերեսով հողատարածքում 2004թ․ կառուցված 5․14քմ մակերեսով բնակելի շինությունը /ներքին մակերեսը՝ 3․68քմ/, 1․96քմ մակերեսով կառուցված ծածկը ճանաչել ինքնակամ շինություններ։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner