Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, 46-րդ հոդվածի 3-րդ մասով, ՀՀ Հողային օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ կետով և 101-րդ հոդվածով, հիմք ընդունելով քաղ. Մուրադ Լալազայանի դիմումը` համատեղ սեփականության իրավունքով իրեն պատկանող, Գեղարքունիքի մարզ, գ. Գեղամավան հասցեում գտնվող հողատարածքներից / վկայականներ՝ 657908, 657907, 657904, 657906, 657905/ հրաժարվելու մասին, որոշում եմ.
1. Գեղարքունիքի մարզ, գ. Գեղամավան հասցեում գտնվող հողատարածքները / վկայականներ՝ 657908, 657907, 657904, 657906, 657905/ ճանաչել համայնքային սեփականություն:
2. Պետական գրանցման ծախսերն իրականացվում են՝ համաձայն Սևան համայնքի ղեկավարի՝ 03․01․2024թ․ N 2-Ա որոշման 4-րդ կետի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։