Սևանի համայնքապետարանում քննելով Արարատ Վարդանի Առաքելյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթի նյութերը պարզեցի
Սևանի համայնքապետարանում քննելով Արարատ Վարդանի Առաքելյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթի նյութերը պարզեցի ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունը 08․08․2024 թվականին Արարատ Վարդանի Առաքելյանի նկատմամբ կազմված արձանագրությամբ փաստվել է , որ քաղաքացին չունի հողօգտագործման իրավունք, իսկ տարածքը ծանրաբեռնված է քարից շինություններով և տաղավարներով։ Հարուցված վարչական վարույթի շրջանակներում 03․09․2024թ․ և 23․09․2024թ․ քաղաքացի Արարատ Առաքելյանին ուղարկվել են ծանուցագրեր։ Քաղաքացին հրավիրվել է Սևանի համայնքապետարան բացատրություններ տալու համար, սակայն չի ներկայացել իսկ 23․09․2024 թվականին ծանուցագրով քաղաքացին հրավիրվել է վարչական գործի քննությանը մասնակցելու համար, սակայն նորից չի ներկայացել։ Քննության ժամանակ անհրաժեշտ է համարվել այն հանգամանքը, որ իրավախախտում կատարած անձի ներկայությունը պարտադիր է։ Հիմք ընդունելով այդ փաստը վարույթ հարուցող մարմինը սահմանված կարգով կասեցրել է վարչական վարույթը։ Փորձ է արվել ապահովել իրավախախտի ներկայությունը համայքապետարան սակայն չի հաջողվել։ Վարչական գործի քննության ընթացքում կարևոր հանգամանք է պարզվել այն է՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Լեռնային Ղարաբաղից փախած քաղաքացիները ժամանակավորապես բնակվել են Արարատ Առաքելյանին պատկանող «Արարատ» հանգստյան գոտում։ Փաստով հիմնավորվում է նաև, որ «Արարատ» հանգստյան գոտում գտնվող քարից շինությունները և տաղավարները առկա են եղել մինչ 2022 թվականի հունվարի 6-ը, այսինքն այդ շինությունները առկա են եղել մինչև «ՎԻՎ» օրենսգրքի 154-րդ հոդվածը նոր բովանդակությամբ ընդունելը (օրենքի փոփոխություն)։ «Վարչական իրավախախտումների վերաբերող» ՀՀ օրենսգրքի 8-րդ հոդվածի առաջին և երկրորդ պարբերությունների համաձայն՝ իրավախախտում կատարած անձը ենթակա է պատասխանատվության իրավախախտումը կատարելու ժամանակ և վայրում գործող օրենսդրության հիման վրա։ Վարչական իրավախախտումների համար պատասխանատվությունը մեղմացնող կամ վերացնող ակտերը հետադարձ ուժ ունեն, իսկ պատասխանատվություն սահմանող կամ այն ուժեղացնող ակտերը հետադարձ ուժ չունեն։ «ՎԻՎ» ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի առաջին պարբերության համաձայն վարչական իրավախախտման համար տույժը նշանակվում է կատարված իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմատիվ իրավական ակտով սահմանված շրջանակներում (․․․) սույն օրենսգրքի և վարչական իրավախախտումների վերաբերյալ մյուս ակտերին ճիշտ համապատասխան։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածը մինչև 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-401-ն օրենքով, փոփոխությունները,ուժի մեջ է մտել 2022 թվականի հունվարի 6-ին, գործել է հետևյալ բովանդակությամբ -Հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի չորս հարյուրապատիկի չափով։ Անհրաժեշտ է նշել, որ 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ 401-Ն օրենքով կատարված փոփոխությունների արդյունքում «ՎԻՎ» օրենսգրքի 154-րդ հոդվածով նախատեսված սանկցիաները խստացվել են, իսկ դա նշանակում է, որ ժամանակի մեջ իրավական ակտերի գործողության ընդհանուր կանոնի համաձայն այդ ակտը հետադարձ ուժ չունի և դրանով նախատեսված սանկցիաները կարող են կիրառվել բացառապես 2022 թվականի հունվարի 6-ից հետո կատարված արարքների համար։ Ելնելով վերոգրյալից, ղեկավարվելով «ՏԻՄ» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24-րդ/ ենթակետի, «ՎԻՎ» օրենսգրքի 154-րդ հոդվածի 3-րդ մասի (մինչև 2022 թվականի դեկտեմբերի 21-ը գոյություն ունեցող խմբագրությամբ) պահանջներով որոշում եմ
1․ Արարատ Վարդանի Առաքելյանի նկատմամբ նշանակել վարչական տուգանք 400000 դրամի չափով։ 2. Պահանջել Արարատ Առաքելյանից սույն որոշումը ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում ապամոնտաժել օրենքի պահանջների խախտումներով կառուցված ոչ հիմնական և հիմնական շինությունները, տարածքը բերել նախկին տեսքի և այն սահմանված կարգով հանձնել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին։ 3․ Պահանջել Արարատ Առաքելյանից տուգանքը 15-օրյա ժամկետում կամավոր փոխանցել Սևանի համայնքապետարանի 900165101123 հաշվեհամարին ։ 4․ Սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերի պահանջները չկատարելու դեպքում, այն լուծել օրենքով սահմանված դատական կարգով։ 5․ Սույն որոշումը կարող է բողոքարկվել վերադաս մարմնին 30-օրյա ժամկետում կամ վարչական դատարան ՝ 2 ամսվա ընթացքում։ 6․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում վարույթի մասնակիցներին պատշաճ ծանուցելուն հաջորդող օրվանից։