Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 28.12.2023թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 2343-Ն որոշման 1-ին Գլխի 8-րդ և 2-րդ Գլխի 28-րդ կետերով, հաշվի առնելով այն, որ 2024թվականի ապրիլի 12-ին Սևան համայնքի Սևան բնակավայրում տեղի է ունեցել «ԳԼՈԲԱԼ ՊՐՈԵԿՏ» ՍՊԸ-ի կողմից բնակավայրում երկհարկանի դիահերձարանի կառուցման նախագծով նախատեսված շինաշխատանքների վերաբերյալ հանրային քննարկում, որի վերաբերյալ առկա են համապատասխան արձանագրություն և տեսանյութ, 1. «ԳԼՈԲԱԼ ՊՐՈԵԿՏ» ՍՊԸ-ի կողմից Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Սևան բնակավայրում երկհարկանի դիահերձարանի կառուցման նախագծով նախատեսված շինաշխատանքների վերաբերյալ տալ համաձայնություն՝ հաշվի առնելով հանրային 1-ին քննարկման արձանագրային եզրակացությունը, հանրային քննարկման մասնակիցների դրական կարծիքը, նախատեսվող ծրագրի՝ Սևանի տարածաշրջանի համար կարևորությունը, հրատապությունը և անհրաժեշտությունը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |