Այսօր: Շաբաթ, 27 Հուլիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 44
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 49
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 49


Զեկ. ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ

«ԳԼՈԲԱԼ ՊՐՈԵԿՏ» ՍՊԸ-Ի ԿՈՂՄԻՑ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԵՐԿՀԱՐԿԱՆԻ ԴԻԱՀԵՐՁԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽԱԳԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՇԻՆԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 28.12.2023թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 2343-Ն որոշման 1-ին Գլխի 8-րդ և 2-րդ Գլխի 28-րդ կետերով, հաշվի առնելով այն, որ 2024թվականի ապրիլի 12-ին Սևան համայնքի Սևան բնակավայրում տեղի է ունեցել «ԳԼՈԲԱԼ ՊՐՈԵԿՏ» ՍՊԸ-ի կողմից բնակավայրում երկհարկանի դիահերձարանի կառուցման նախագծով նախատեսված շինաշխատանքների վերաբերյալ հանրային քննարկում, որի վերաբերյալ առկա են համապատասխան արձանագրություն և տեսանյութ, 

1. «ԳԼՈԲԱԼ ՊՐՈԵԿՏ» ՍՊԸ-ի կողմից Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Սևան բնակավայրում երկհարկանի դիահերձարանի կառուցման նախագծով նախատեսված շինաշխատանքների վերաբերյալ տալ համաձայնություն՝ հաշվի առնելով հանրային 1-ին քննարկման արձանագրային եզրակացությունը, հանրային քննարկման մասնակիցների դրական կարծիքը, նախատեսվող ծրագրի՝ Սևանի տարածաշրջանի համար կարևորությունը, հրատապությունը և անհրաժեշտությունը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner