|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
18 հունվարի 2019 թվականի N 5-Ա |
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄ` ՍՈՒԲՎԵՆՑԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 25-րդ ենթակետի պահանջներով և նկատի ունենալով, որ համայնքային ֆինանսական ներդրումներ կատարելու պայմանով 2019թ. ՀՀ բյուջեից համայնքներին հատկացվելու են նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ` 1. Համաձայնել համայնքի ղեկավարի առաջարկությանը և ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացում` սուբվենցիա ստանալու համար թույլատրել ներկայացնելու զարգացման ծրագրեր: 2. Սուբվենցիայի ստացման համար գործող կարգով կազմել և ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան ներկայացնել սոցիալական և տնտեսական զարգացման ծրագրերի ֆինանսավորման հայտեր: 3. Սահմանել, որ ծրագրի ներկայացման համար համայնքի 2019թվականի բյուջեով բավարար ֆինանսական միջոցներ են նախատեսված ծրագիրը իրականացնելու և համայնքային ներդրում կատարելու համար: 4. Սույն որոշումն ուժի մեջ է` ստորագրման պահից: |
Կողմ -14 ԱՆՏՈՆՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ԱՎԱԳՅԱՆ ԿԱՄՈ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐՍԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԲԱԳՐԱՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԱՅԻԿ ԴԱՎԹՅԱՆ ՌՈԼԱՆ ԽԱԼԱՖՅԱՆ ՆՈՐԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԱՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՆԱԴԱՐՅԱՆ ԱՇՈՏ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ՎԱՀԵ ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՍԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ ՆԵԼՍՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԷԴՎԱՐԴ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|