Ուսումնասիրելով քաղաքացի Ջիվան Աֆրիկյանին կառուցապատման իրավունքով պատկանող հողատարածքում տեղադրված ինքնակամ շինությունների առկայության փաստը պարզեցի
Հիմք ընդունելով ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազի 12.04.2025թ․ և 23.04.2025 թվականի գրությունների պահանջները, ուսումնասիրվեց քաղաքացի Ջիվան Աֆրիկյանին պատկանող հողատարածքում /վարձակալության պայմանագիր՝ 19.10.2007թ․/ շինությունների առկայության փաստը։ Պարզվեց որ, քաղաքացի Ջիվան Աֆրիկյանը խախտելով ՀՀ կառավարության 2001 թվականի սեպտմեբերի 24-ի N 896-Ն, ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի 596-Ն որոշումների, ՀՀ «Քաղաքաշինության մասին» օրենքի 23-րդ հոդվածի պահանջները, իրեն կառուցապատման իրավունքով պատկանող հողատարածքում ինքնակամ, առանց շինարարության թույլտվության տեղադրել է շինություններ։ Համաձայն ՀՀ «Քաղաքացիական» օրնսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով այդ շինությունները հանդիսանում են ինքնակամ։ Ուստի ղեկավարվելով ՀՀ «ՏԻՄ» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24-րդ ենթակետի, 42–րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ին կետի պահանջներով որոշում եմ 1․ Պահանջել քաղաքացի Ջիվան Աֆրիկյանից ապամոնտաժելու (քանդելու) ինքնակամ տեղադրված շինությունները։ 2․ Պահանջել քաղաքացուց տարածքի կառուցապատումը իրականացնել ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան։ 3․ Սույն որոշման 1-ին կետի պահանջները չկատարելու դեպքում հարցը լուծել ՀՀ օրենքով սահմանված կարգով։ 4.Սույն որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով երկու ամսվա ընթացքում։ 5․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։