Այսօր: Հինգշաբթի, 23 Հոկտեմբերի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



22 հոկտեմբերի 2025 թ.

ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, 10.06.2008. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով, ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ, ՀՀ կառավարության՝ 18.05.2006թ.թիվ 912-Ն որոշման, <<Քաղաքաշինության մասին >> ՀՀ օրենքի143 հոդվածով և հիմք ընդունելով քաղ․ Բաբկեն Ավագյանի դիմումը` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Բաբկեն Ավագյանին պատկանող և Ծովագյուղ համայնքի հողային բարեփոխումների սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի՝ 14․07․1992թ․ N 3 նիստի որոշմամբ՝ Բաբկեն, Ներսես, Հասմիկ և Արմինե Ավագյաններին անհատական բնակելի տան կառուցման համար սեփականաշնորհված 2620քմ մակերեսով հողատարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

 1․Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Բաբկեն Ավագյանին պատկանող և Ծովագյուղ համայնքի հողային բարեփոխումների սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի՝ 14․07․1992թ․ N 3 նիստի որոշմամբ՝ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում Արմինե Ժիրայրի Ավագյանին / ծնված` 27․11․1980թ./, Հասմիկ Ժիրայրի Ավագյանին / ծնված` 05․01․1984թ./, Ներսես Ժիրայրի Ավագյանին / ծնված` 06․02․1982թ./, Բաբկեն Ժիրայրի Ավագյանին / ծնված 27․11․1987թ./, անհատական բնակելի տան կառուցման համար սեփականաշնորհված 2620քմ մակերեսով հողատարածքին կից գտնվող 1․3քմ մակերեսով հողատարածքը ճանաչել Բաբկեն, Ներսես, Հասմիկ և Արմինե Ավագյանների սեփական գույքը։ 2․Սեփականության իրավունքով Բաբկեն, Ներսես, Հասմիկ և Արմինե Ավագյաններին պատկանող 2621․3քմ մակերեսով հողատարածքում 1979թ․ կառուցված 18․5 քմ մակերեսով նկուղը /ներքին մակերեսը՝ 10․60քմ/, 195․9քմ մակերեսով բնակելի տունը/ներքին մակերեսը 149․1քմ/, 86․7քմ մակերեսով հացատունը /ներքին մակերեսը՝ 67․9քմ/, 160․8քմ մակերեսով անասնաշենքը /ներքին մակերեսը՝112․2քմ/, 29․4քմ մակերեսով ավտոտնակը /ներքին մակերեսը՝25․9քմ/, 1981թ․ կառուցված 90․0քմ մակերեսով խոհանոցները /ներքին մակերեսը՝65․8քմ/, 1981թ․կառուցված 13․3քմ մակերեսով կաթսայատունը/ներքին մակերեսը՝ 11․3քմ/, 1979թ․ կառուցված 14․30քմ մակերեսով բաց-պատշգամբը ճանաչել Բաբկեն, Ներսես, Հասմիկ և Արմինե Ավագյանների սեփական գույքը՝ տրամադրելով Սևան համայնք, գ. Ծովագյուղ 12-րդ փողոց թիվ 1 բնակելի տուն հասցե: 3․ Սեփականության իրավունքով Բաբկեն, Ներսես, Հասմիկ և Արմինե Ավագյաններին պատկանող Սևան համայնք, գ. Ծովագյուղ 12-րդ փողոց 1-ին թիվ 1 հասցեում գտնվող 2621․3քմ մակերեսով հողատարածքում 2012թ․ կառուցված 11․0քմ մակերեսով խորդանոցը /ներքին մակերեսը՝9․1քմ/ ճանաչել ինքնակամ։ 4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner