Այսօր: Ուրբաթ, 14 Մարտի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 118
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



12 մարտի 2025 թ.

ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով, ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով ՌԴ քաղ. Էդիկ Ավագյանի լիազոր անձ՝Վարդուհի Ավագյանի դիմումը` ըստ օրենքի ժառանգության վկայագրի Էդիկ Ավագյանին պատկանող՝ համայնք Սևան Խորհուրդների փողոց 1-ին նրբանցք թիվ 2 հասցեում գտնվող 1800քմ մակերեսով հողատարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

  1. Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Էդիկ Հայկազի Ավագյանին /ծնված` 30.08.1952թ./ պատկանող՝ համայնք Սևան Խորհուրդների փողոց 1-ին նրբանցք թիվ 2 հասցեում գտնվող, անհատական բնակելի տան կառուցման համար հատկացված և փաստացի օգտագործվող 1624.9քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ ճանաչել Էդիկ Ավագյանի սեփականության իրավունքը։ 2. Սեփականության իրավունքով Էդիկ Ավագյանին պատկանող 1624.9քմ մակերեսով հողատարածքում 1969թ․ կառուցված 182.71քմ մակերեսով բնակելի տան՝ 1-ին հարկ /ներքին մակերեսը՝ 136.27քմ/, 182.71քմ մակերեսով բնակելի տան՝ 2-րդ հարկ /ներքին մակերեսը 139.47քմ/, 4.86քմ մակերեսով պատշգամբի, 10.20քմ մակերեսով աստիճանահարթակի, 1970թ.-ին կառուցված 62.41քմ մակերեսով խորդանոցի /ներքին մակերեսը՝ 51.94քմ/, 1932թ.-ին կառուցված 79.33քմ մակերեսով հացատան /ներքին մակերեսը՝ 44.43քմ/, 20.03քմ մակերեսով ծածկի, 1980թ.-ին կառուցված 104.84քմ մակերեսով ջերմոցի /ներքին մակերեսը՝ 98.72քմ/, 6.05քմ մակերեսով կաթսայատան /ներքին մակերեսը 5.70քմ /, 1972թ.-ին կառուցված 65.11քմ մակերեսով անասնաշենքի /ներքին մակերեսը 55.60քմ/, 23.44քմ մակերեսով հարթակի նկատմամբ ճանաչել Էդիկ Հայկազի Ավագյանի սեփականության իրավունքը՝ տրամադրելով Սևան համայնք, ք․ Սևան, Պ․ Սևակի փողոց թիվ 4 բնակելի տուն հասցե։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան   Լիանա Մուրադյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝64958c74-7747-4260-8c3d-69a6ff0924c0



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner