Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 28)-րդ ենթակետի պահանջներով` 1. Հիմք ընդունելով մանկապարտեզի մանկավարժական խորհրդի նիստի արձանագրությունը` հաստատել «ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարսերի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի նոր անվանումը` «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Վարսեր բնակավայրի «Ժպիտներ» մանկապարտեզ» ՀՈԱԿ: 2. Հաստատել ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի բնակավայրերում գործող նախադպրոցական և արտադպրոցական համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների /ՀՈԱԿ/՝ կանոնադրությունները նոր խմբագրությամբ` 2.1 «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Վարսեր բնակավայրի «Ժպիտներ» մանկապարտեզ» ՀՈԱԿ 2.2 «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Լճաշեն բնակավայրի «Մանչուկ» մանկապարտեզ» ՀՈԱԿ 2.3 «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ 2.4 «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Զովաբեր բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ 2.5 «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Չկալովկա բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ 2.6 «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Լճաշեն բնակավայրի մանկական արվեստի դպրոց» ՀՈԱԿ 2. Սևան համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրեններին` հաստատված կանոնադրությունները ներկայացնել ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության Սևանի սպասարկման գրասենյակ՝ գրանցման: 3. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |