Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Վարդիշաղ Թովմասյանի դիմումը՝ վարձակալության իրավունքով իրեն պատկանող, ք․ Սևան Գրիբոյեդով 3 շենքից հյուսիս հասցեում գտնվող /կադաստրային ծածկագիր՝ 05-004-0015-0001/ անշարժ գույքի համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1 Ք․ Սևան Գրիբոյեդով 3 շենքից հյուսիս հասցեում գտնվող անշարժ գույքի համար տրամադրել՝ Սևան համայնք, ք․ Սևան Ա․ Գրիբոյեդովի փողոց, թիվ 3 / 44 ավտոտնակ հասցե: 2 Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 3 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։