Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, Սևան համայնքի ավագանու՝ 19․06․2025թ․ N 65-Ա որոշումը և հիմք ընդունելով քաղ. Գոռ Գրիգորյանի դիմումը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող, Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք գ. Զովաբեր հասցեում գտնվող, գյուղատնտեսական՝ նպատակային նշանակության, վարելահող՝ գործառնական նշանակություն ունեցող 0․224հա մակերեսով հողատարածքի /վկայական՝ 04042025-05-0081/ նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխելու մասին, որոշում եմ․
1. Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք գ. Զովաբեր հասցեում գտնվող, 0․224հա մակերեսով գյուղատնտեսական՝ նպատակային նշանակության, վարելահող՝ գործառնական նշանակության հողատարածքից /վկայական՝ 04042025-05-0081/ 0․1հա-ի մակերեսով հողատարածքի նպատակային նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական՝ նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ գործառնական նշանակության հողամասի։ 2. Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք գ. Զովաբեր հասցեում գտնվող 0․224հա մակերեսով հողատարածքը առանձնացնել և տրամադրել հասցե՝ 1) առաջին միավոր գույք՝ 0․1հա մակերեսով հողատարածքի համար տրամադրել Սևան համայնք, գ. Զովաբեր թիվ 9 / 1 հողամաս հասցե; 2) երկրորդ միավոր գույք՝ 0․124հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողատարածք։ 3. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակաման հաջորդող օրվանից։