Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42)-րդ կետով, հիմք ընդունելով այն, որ Սերբիայում կայացած բռնցքամարտի Եվրոպայի կրտսեր տարիքի պատանիների առաջնությանը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցած «Սևան համայնքի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի սան Կարինե Դալլաքյանը գրավել է մրցանակային 2-րդ տեղը, հաշվի առնելով բռնցքամարտիկ Կարինե Դալլաքյանի մարզական հաջողությունները՝ 1. Բռնցքամարտիկ, բռնցքամարտի Եվրոպայի առաջնության 2-րդ մրցանակակիր, «Սևան համայնքի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի բռնցքամարտի խմբի սան Կարինե Դալլաքյանին, որպես պարգևավճար՝ հատկացնել 100.000 դրամ: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |