Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ ենթակետի, «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի պահանջներով՝ Սևան համայնքի 2020թվականի բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները` ԵԿԱՄՈՒՏՆԵՐ 1. Համայնքի վարչական տարածքում գտնվող ինքնակամ կառույցների /շենք-շինություններ/ օրինականացման համար վճարներ` ավելացնել 4400.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 4900.0 հազ.դրամ: ԾԱԽՍԵՐ 1. Ընդհանուր բնույթի համայնքային ծառայություններ /բաժին 01, խումբ 6, դաս 1, հոդված 4823 / պարտադիր վճարներ, ավելացնել 4400.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 7397.3հազ. դրամ: 2. Հաստատել համայնքի բյուջեի ճշտված թիվ 1-3 հատվածները: 3. Սույն որոշումն ուժի մեջ է` հրապարակմանը հաջորդող օրվանից: |