Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության` 27.04.2006թ. «ՀՀ կառավարության` 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 844-Ն որոշման 1 կետի 6 ենթակետով և հաշվի առնելով, որ նշված հողատարածքը չի հանդիսանում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողատարածք և հիմք ընդունելով Սամվել Սարգսյանի դիմումը` սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, ք․ Սևան, Նաիրյան փողոց թիվ 1 / 15 հասցեում գտնվող անշարժ գույքի / վկայական`N 02082019-05-0022/ զբաղեցրած 0․00368հա մակերեսով տարածքը ընդլայնելու մասին, որոշում եմ.
1․ Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, ք․ Սևան, Նաիրյան փողոց թիվ 1 / 15 հասցեում գտնվող 0․00368հա մակերեսով հողատարածքն ընդլայնելու նպատակով, Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, ք․ Սևան, Նաիրյան փողոց թիվ 1 / 16 հասցեում գտնվող 0․00099հա մակերեսով /վկայական` 29102025-05-0024/ հողատարածքը ուղղակի վաճառքի կարգով՝ հողի կադաստրային արժեքը յուրաքանչյուր 1-քմ համար 4441․8դրամ վճարելու պայմանով օտարել Սամվել Հարազատի Սարգսյանին։ 2․ Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման հողի կադաստրային արժեքը մուծելուց հետո : 3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: