Ղեկավարվելով «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142.2-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով թիվ 20 տարածքային ընտրական հանձնաժողովի` 12.12.2021թ. 19-Ա որոշումը և 16.12.2021թ. N 19 արձանագրությունը` 1. Օրենքի ուժով Սևան համայնքի ընտրված ղեկավար է համարվում «Սարգիս Մուրադյան» կուսակցությունների դաշինքի թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականը գլխավորող Սարգիս Խաժակի Մուրադյանը: 2. Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը լիազորություններն ստանձնում է 2021թվականի դեկտեմբերի 20-ին: 3. Սույն որոշումն ուժի մեջ է՝ ստորագրման պահից։ |