Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 32-րդ ենթակետի, 77-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով Սևան համայնքի ղեկավարի՝ 2023թվականի կարգադրությունը, ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքապետարանում, համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում և Սևանի բիզնես կենտրոնում իրականացված գույքագրման արդյունքները՝ 1. Հաստատել ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքապետարանի, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների և Սևանի բիզնես կենտրոնի գույքի հիմնական միջոցների 2023 թվականի գույքագրման տարեկան արդյունքները՝ համաձայն հավելվածների: 2. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |