Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 42-րդ ենթակետով, ՀՀ Հողային օրենսգրքի 48.1 հոդվածի 6-րդ կետով, 66-րդ հոդվածով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 հոդվածով, ՀՀ կառավարութան՝ 04.06.2020թ. N1023-Ն որոշման, 19.11.2019թ. ՀՕ-225-Ն ՀՀ օրենքի, նկատի ունենալով, որ կառուցապատման նպատակով զբաղեցված հողատարածքները չեն հանդիսանում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողատարածքներ և հիմք ընդունելով ՀՀ վարչապետի` 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների /բնակավայրերի / քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 12.03.2016 թվականի «Կառուցապատման իրավունքով զբաղեցված շենք-շինությունները նվիրաբերելու և հողատարածքը ուղղակի վաճառքի կարգով օտարելու մասին» թիվ 18 եզրակացությունը` 1. Սևան համայնքում հողատարածքների նշանակությունները համապատասխանեցնել Սևան համայնքի / բնակավայրի / լրամշակված գլխավոր հատակագծին: 2. Կառուցապատման և վարձակալության իրավունքով զբաղեցված հողատարածքները, դրանցով ծանրաբեռնված շենք-շինությունները ճանաչել համայնքային սեփականություն և կատարել պետական գրանցում: 3. Համաձայն ներկայացվող դիմումների` կառուցապատման և վարձակալության իրավունքով զբաղեցրած հողատարածքներն ուղղակի վաճառքի կարգով օտարել կառուցապատողներին և վարձակալներին` ըստ գոտիների՝ հողի կադաստրային արժեքը վճարելու պայմանով: 4. Համաձայն ներկայացվող դիմումների` գոյություն ունեցող հասարակական, արդյունաբերական, բնակելի և այլ նշանակության օբյեկտների` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հատկացված, ինչպես նաև հողամասերի ընդլայնումը կատարել ուղղակի վաճառքի ձևով` տվյալ պահին գործող հողի կադաստրային արժեքը վճարելու պայմանով: 5. Կառուցապատողներին նվիրաբերել իրենց կողմից և իրենց միջոցներով կառուցված շենք-շինությունները: 6. Սույն որոշումն ուժի մեջ է` 2022թվականի հունվարի 1-ից: |