Այսօր: Երեքշաբթի, 3 Հունիսի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 252
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



30 մայիսի 2025 թ.

ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով, ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով քաղ․ Նարինե Գրիգորյանի դիմումը` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Նարինե Գրիգորյանին պատկանող և Գեղամավան համայնքի հողային բարեփոխումների սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի՝ 10․02․1991թ․ N 1 նիստի որոշմամբ՝ Լեռնիկ, Ալիտա, Լորետա և Նարինե Գրիգորյաններին սեփականաշնորհված 2․62հա մակերեսով հողատարածքը, որից անհատական բնակելի տան կառուցման համար սեփականաշնորհված 0.25հա մակերեսով հողատարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ. 

1․ Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Նարինե Գրիգորյանին պատկանող և Գեղամավան համայնքի հողային բարեփոխումների սեփականաշնորհման հանձնաժողովի՝ 10․02․1991թ․ N 1 նիստի որոշմամբ՝ Գեղարքունիքի մարզի Գեղամավան համայնքում Լեռնիկ Շավարշի Գրիգորյանին / ծնված` 12.07.1950թ./, Ալիտա Դիտվանի Գրիգորյանին /ծնված` 10.10.1954թ./, Լորետա Լեռնիկի Գրիգորյանին /ծնված 20.03.1954թ./, Նարինե Լեռնիկի Գրիգորյանին /ծնված 15.07.1979թ./, սեփականաշնորհված 2․62հա մակերեսով հողատարածքից ավել օգտագործվող 0․988հա մակերեսով հողատարածքը որը գտնվում է 0․25հա մակերեսով անհատական բնակելի տան համար հատկացված հողատարածքին կից ճանաչել Լեռնիկ, Ալիտա, Լորետա և Նարինե Գրիգորյանների սեփականության իրավունքը/։ 2․ Սեփականության իրավունքով Լեռնիկ, Ալիտա, Լորետա և Նարինե Գրիգորյաններին պատկանող 1․148000հա մակերեսով հողատարածքում 1957-1986թթ․ կառուցված 186․08քմ մակերեսով բնակելի տունը 1-ին հարկ /ներքին մակերեսը՝137․92քմ/, 206․82քմ մակերեսով բնակելի տունը 2-րդ /ներքին մակերեսը՝ 169․93քմ/, 1924թ.-ին կառուցված 134․0քմ մակերեսով հացատուն-գոմը/ներքին մակերեսը100․40քմ/, 1988թ. կառուցված 14.68քմ մակերեսով խորդանոցը /ներքին մակերեսը՝ 13․21քմ/, 1988թ․կառուցված 150․87քմ մակերեսով օժանդակ շինության 1-ին հարկ/ներքին մակերեսը 121․65քմ/, 143․30քմ մակերեսով օժանդակ շինության 2-րդ հարկ /ներքին մակերես 126․87քմ/, 1982թ․-ին կառուցված 4․17քմ մակերեսով տնտեսական շինության /ներքին մակերեսը 2․37քմ/, 1986թթ․ կառուցված 33․87քմ մակերեսով ծածկերը, 1986թ․-ին կառուցված 13․79քմ մակերեսով պատշգամբը և 1982թ․-ին կառուցված 0․79քմ մակերեսով հարթակը ճանաչել Լեռնիկ, Ալիտա, Լորետա և Նարինե Գրիգորյանների սեփական գույքը՝ տրամադրելով Սևան համայնք, գ. Գեղամավան, 1-ին փողոց, 6-րդ նրբանցք 1-ին փակուղի թիվ 2 բնակելի տուն հասցե: 3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան   Լիանա Մուրադյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝31a6dd24-355a-44a7-92bc-cb4698a2747f



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner