Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 18-րդ, 20-րդ ենթակետերի պահանջներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով, համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի` 1. Սահմանել Սևան համայնքի վարչական տարածքում 2019թվականի համար տեղական տուրքերը և դրույքաչափերը` համաձայն հավելված 1-ի: 2. Սահմանել համայնքի 2019թվականի համար տեղական վճարների տեսակներն ու դրույքաչափերը` համաձայն հավելված 2-ի: 3. Սահմանել համայնքի տարածքում 2019թվականի համար աղբահանության վճարների դրույքաչափերը` համաձայն հավելված 3-ի: 4. Սևան համայնքի տարածքում բոլոր տուրքերի և վճարների համար սահմավում են միասնական դրույքաչափեր: 5. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |