Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի, ՀՀ կառավարության`19.07.2007թ. թիվ 843-Ն որոշման, Սևան համայնքի ավագանու` 10.11.2023թ N101-Ն որոշման 1-ին կետով սահմանված թիվ 1 հավելվածի, 7-րդ կետի ա և բ ենթակետերի, հիմք ընդունելով «Արամայիս Երեմյան» ԱՁ -ի կողմից ներկայացված հայտը` որոշում եմ.
1. «Արամայիս Երեմյան» ԱՁ-ին / գործունեությունը` ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 143 / 1 հասցե / տրամադրել 2024թ. 3-րդ և 4-րդ եռամսյակների համար`
1) ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվություն` Սևան համայնքի բյուջեի 900165101354 հաշվեհամարին վճարելով տեղական տուրք` 10.100դրամ, յուրաքանչյուր եռամսյակի համար :
2) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն` Սևան համայնքի բյուջեի 900165101339 հաշվեհամարին վճարելով տեղական տուրք` 10.100 դրամ, յուրաքանչյուր եռամսյակի համար :
2. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: