Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասով, 48-րդ հոդվածով «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ մասով, հիմք ընդունելով Սևան համայնքի ավագանու՝ 2025 թվականի փետրվարի 12-ի՝ «Սևան համայնքում սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայությունների տրամադրման տեսակները, սոցիալական աջակցություն ստացող խմբերի ցանկը և չափորոշիչները սահմանելու մասին» N13-Ա որոշումը, ք. Սևան, Նալբանդյան փողոց թիվ 40 շենք, 19 բնակարանի բնակիչ Թելման Մխեյանի՝ առողջական խնդիրների պատճառով կուրս անցնելու, սոցիալապես ոչ բարվոք վիճակում գտնվելու վերաբերյալ դիմումը՝ 1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, ք. Սևան, Նալբանդյան փողոց թիվ 40 շենք, 19 բնակարան հասցեում հաշվառված և բնակվող Թելման Մխեյանին, որպես առողջապահական ծախսի փոխհատուցում՝ 100.000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ՝ քիմիաթերապիայի համար նախատեսված դեղամիջոց ձեռք բերելու համար՝ հետագայում ներկայացնելով դեղամիջոցի ձեռքբերման անդորրագիրը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |