Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և ՀՀ վարչապետի 2009թ․ դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի` 26․02․2025թ․ N 2/փ-66 եզրակացության՝ և հիմք ընդունելով Անուշավան Սիմոնյանի դիմումը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող Սևան համայնք գյուղ Գեղամավան հասցեում գտնվող /վկայական՝ 14082024-05-0026/ հողամասի գյուղատնտեսական՝ նպատակային նշանակության, այլ հողատեսք, գործառնական նշանակություն ունեցող 47․6քմ մակերեսով հողատարածք նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխելու մասին, որոշում եմ․
1. Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գյուղ Գեղամավան հասցեում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ այլ հողատեսք գործառնական նշանակության հողատարածքի նպատակային նշանակությունը փոխել էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության՝ էներգետիկ հողերի գործառնական նշանակության։ 2. Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գյուղ Գեղամավան հասցեում գտնվող հողամասի համար տրամադրել Սևան համայնք, գյուղ Գեղամավան թիվ 25 հողամաս հասցե։ 3. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար։ 4. Պետական գրանցման ծախսերն իրականացվում են համաձայն Սևան համայնքի ղեկավարի՝ 03․01․2025թ․ N 2-Ա որոշման 4-ին կետի: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։