Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության՝ 29․04․2021թ․ N 698-Ն որոշմամբ, հաշվի առնելով, որ Սևան համայնքի հերթապահ էլ. քարտեզում առկա են անճշտություններ, որի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել փոփոխել՝ սեփականության իրավունքով քաղ. Էմին Գրիգորյանին պատկանող, Սևան համայնք, ք․ Սևան, Սայաթ-Նովայի փողոց թիվ 13 / 3 հասցեում գտնվող 0.00885հա մակերեսով հողամասի / վկայական՝ N 10082022-05-0017/ գծային չափերը և երկրաչափական պատկերը, հիմք ընդունելով որակավորում ունեցող անձի կողմից կատարված չափագրությունների արդյունքները, ՀՀ համայնքների «բնակավայրերի» քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N 2-6 եզրակացությամբ հաստատված Գեղարքունիք-1 միկրոռեգիոնալ փաստաթղթերի փաթեթում առկա գոտևորման հատակագիծը՝ որոշում եմ. 
1. Ուղղել և հաստատել Սևան համայնք, ք․ Սևան, Սայաթ-Նովայի փողոց թիվ 13 / 3 հասցեում գտնվող անշարժ գույքերի գծային չափերը և երկրաչափական պատկերը: 
2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու հաջորդող օրվանից։