Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 26-րդ, 32-րդ հոդվածի 5-րդ կետերով, հիմք ընդունելով այն, որ Սևան համայնքի բնակիչ, կրտսեր սերժանտ Նարեկ Գագիկի Սարգսյանը զոհվել է 2023թվականի ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով ՀՀ ինքնիշխան տարածքը անձնվիրաբար պաշտպանելիս՝ 1. Զոհված զինծառայող, կրտսեր սերժանտ Նարեկ Գագիկի Սարգսյանի ընտանիքին տրամադրել դրամական աջակցություն: 2. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |