Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. 2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի` 22․12․2009թ․ N 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացությունը և քաղ. Տիգրան Մկրտչյանի դիմումը՝ Գեղարքունիքի մարզ, գ. Ծովագյուղ հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 842քմ մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղական համայնքի /բնակավայրի/ պարզեցված գլխավոր հատակագծին համապատասխանեցնելու, հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
Գեղարքունիքի մարզ, գ. Ծովագյուղ հասցեում գտնվող, գյուղատնտեսական՝ նպատակային նշանակության, վարելահող՝ գործառնական նշանակության 842քմ մակերեսով հողատարածքի նպատակային և գործառնական նշանակությունները համապատասխանեցնել միկրոռեգիոնալ 1 գլխավոր հատակագծին բնակավայրի՝ նպատակային նշանակության, բնակելի՝ գործառնական նշանակության հողատարածքի՝ տրամադրելով Սևան համայնք, գ․ Ծովագյուղ, 7-րդ փողոց թիվ 7 / 1 բնակելի տուն հասցե։ 2. Տիգրան Մկրտչյանին՝ Սևան համայնքի բյուջեի 900165101255 հաշվհամարին վճարել հողամասերի կադաստրային արժեքի՝ նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերությունը՝ 348836․6 դրամ: 3. Օրինական ճանաչել Սևան համայնք, գ․ Ծովագյուղ, 7-րդ փողոց թիվ 7 / 1 հասցեում գտնվող հողատարածքում կառուցված 294․23քմ մակերեսով բնակելի նշանակության շինությունները՝ համայնքի բյուջե մուծելով օրինականացնելով յուրաքանչյուր 1քմ համար՝ 874դրամ։ 4. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։