Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, 10.06.2008. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ, ՀՀ կառավարության՝ 18.05.2006թ.թիվ 912-Ն որոշման <<Քաղաքաշինության մասին >> ՀՀ օրենքի143 հոդվածով և հիմք ընդունելով քաղ․ Անահիտ Սանեյանի դիմումը` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Անահիտ Սանեյանին պատկանող և Ծովագյուղ համայնքի հողային բարեփոխումների սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի՝ 14․04․1991թ․ N 4 նիստի որոշմամբ՝ Անահիտ, Կարեն և Մելանյա Սանեյաններին անհատական բնակելի տան կառուցման համար սեփականաշնորհված 2300քմ մակերեսով հողատարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1․Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Անահիտ Սանեյանին պատկանող և Ծովագյուղ համայնքի հողային բարեփոխումների սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի՝ 14․04․1991թ․ N 4 նիստի որոշմամբ՝ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում Անահիտ Ասիլբեկի Սանեյանին / ծնված` 05․06․1958թ./, Կարեն Արմենակի Սանեյանին /ծնված 23․08․1975թ․/, Մելանյա Արմենակի Սանեյանին /ծնված՝12․09․1977թ․/, անհատական բնակելի տան կառուցման համար սեփականաշնորհված և փաստացի օգտագործվող 2081․6քմ մակերեսով հողատարածքում 1976թ․ կառուցված 76․10քմ մակերեսով նկուղը /ներքին մակերեսը՝ 49․14քմ/, 158․80քմ մակերեսով բնակելի տունը/ներքին մակերեսը 116․69քմ/, 59․18քմ մակերեսով ավտոտնակը /ներքին մակերեսը՝49․75քմ/, 17․83քմ մակերեսով կաթսայատունը /ներքին մակերեսը 14․83քմ/ և 74․22քմ մակերեսով անասնաշենքը /ներքին մակերեսը 59․65քմ/ ճանաչել Անահիտ, Կարեն և Մելանյա Սանեյանների սեփական գույքը՝ տրամադրելով Սևան համայնք, գ. Ծովագյուղ 24-րդ փողոց թիվ 15/1 բնակելի տուն հասցե: 2․ Սեփականության իրավունքով Անահիտ, Կարեն և Մելանյա Սանեյաններին պատկանող Սևան համայնք, գ. Ծովագյուղ 24-րդ փողոց թիվ 15/1 հասցեում գտնվող 2081․6քմ մակերեսով հողատարածքում կառուցված 67․11քմ մակերեսով կիսակառույց շինությունը/ներքին մակերեսը՝54․96քմ/ճանաչել ինքնակամ։ 2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։