Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



20 դեկտեմբերի 2024 թ.

ԼԵՎՈՆ ԱՎԵՏԻՔԻ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սևանի համայնքապետարանում քննելով Լևոն Պողոսյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթի նյութերը պարզեցի

2024 թվականի նոյեմբերի 6-ին ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունը կազմել է արձանագրություն քաղաքացի Լևոն Պողոսյանի կողմից Սևանա լճի առափնյա գոտում ապօրինի հողօգտագործման և տարածքում ինքնակամ ոչ հիմնական շինություններ տեղադրելու փաստի մասին։ Սևանի համայնքապետարանում այդ փասռով հարուցվել է վարչական վարույթ։ Վարույթի շրջանակներում քաղաքացի Լևոն Պողոսյանը հրավիրվել է համայնքապետարան տալու բացատրություններ և ներկայացնելու հողօգտագործման և շինությունների տեղադրման օրինականությունը հավաստող փաստաթղթերը։ Քաղաքացի Լևոն Պողոսյանը 22.11.2024թ. տվել է բացատրություն։ Ըստ այդ բացատրության հիմնավորվում է, որ քաղաքացի Լևոն Պողոսյանի գործողությունները առկա է հողի ապօրինի օգտագործման հատկանիշներ, իսկ առկա ոչ հիմնական շինությունների մասով փաստվում է, որ դրանք տեղադրվել են Լևոն Պողոսյանի կողմից 2006 թվականից։ Համաձայն ՀՀ «ՎԻՎ» օրենսգրքի 8-րդ հոդվածի վարչական իրավախախտում կատարած անձը ենթակա է պատասխանատվության իրավախախտում կատարելու ժամանակ և վայրում գործող օրենսդրության հիման վրա։ Վարչական իրավախախտումների համար պատասխանատվության սահմանող կամ այն ուժեղացնող ակտերը հետադարձ ուժ չունեն, իսկ վարչական իրավախախտումների համար պատասխանատվությունը մեղմացնող կամ վերացնող ակտերը հետադարձ ուժ ունեն, այսինքն տարածվում են նաև՝ այդ ակտերի հրատարակումից առաջ կատարված իրավախախտումների վրա։ Նույն օրենսգրքի 32-րդ հոդվածի առաջին պարբերության համաձայն վարչական իրավախախտման համար տույժը նշանակվում է կատարված իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմատիվ ակտով սահմանված շրջանակներում, սույն օրենսգրքի և վարչական իրավախախտումների վերաբերյալ մյուս ակտերին ճիշտ համապատասխան։ 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-401-Ն օրենքով կատարված փոփոխությունների արդյունքում «ՎԻՎ» օրեսգրքի 154-րդ հոդվածով նախատեսված սանկցիաները խստացվել են, իսկ դա նշանակում է, որ ժամանակի մեջ իրավական ակտերի գործողության ընդհանուր կանոնի համաձայն, այդ ակտը հետադարձ ուժ չունի և դրանով նախատեսված սանկցիաները կարող են կիրառվել բացառապես 2022 թվականի հունվարի 6-ից հետո կատարված արարքների համար։ Վերը շարադրվածը հավասարաչափ վերաբերվում է ոչ հիմնական շինությունների տեղադրմանը, քանի որ մինչև 2021թ․ դեկտեմբերի 16-ի ՀՕ-401-Ն օրենքով կատարված փոփոխությունները, օրենսգրքի 154-րդ հոդվածով շինության տեղադրման համար սանկցիա վարչական պատասխանատվության սահմանելու մասին նախատեսված չէ։ Ելնելով վերոգրյալից ղեկավարվելով ՀՀ «ՏԻՄ» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24-րդ ենթակետի «ՎԻՎ» օրենսգրքի 48-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի N 896 որոշման պահանջներով որոշում եմ 1.Ապօրինի հողազավթման փաստով Լևոն Պողոսյանի նկատմամբ նշանակել վարչական տուգանք 200000 դրամի չափով։ 2. Սահմանված կարգով ապամոնտաժել բոլոր ոչ հիմնական շինությունները, տարածքը բերել նախկին տեսքի և այն սահմանված կարգով հանձնել «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ին։ 3. Առաջարկել քաղաքացի Լևոն Պողոսյանին կամավոր 15-օրյա ժամկետում գումարը վճարել Սևանի համայնքապետարանի 900165101123 հաշվեհամարին։ 4.Սույն որոշման 1-ին և 2-րդ պահանջները չկատարելու դեպքում, հարցը լուծել օրենքով սահմանված դատական կարգով։ 5․ Սույն որոշման մասին տեղեկացնել «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ին։ 6․ Սույն որոշումը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով և ժամկետներում։ 7.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner