Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ, ՀՀ կառավարության՝ 29․04․2021թ․ N 698-Ն որոշմամբ և հաշվի առնելով, որ Սևան համայնքի հերթապահ էլ. քարտեզում առկա են անճշտություններ, որի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել փոփոխել վարձակալության իրավունքով Անուշ Քաչերյանին պատկանող, Գեղարքունիքի մարզ Ծովագյուղ ձկնգետի աջափնյա լճամերձ տարածք հասցեում գտնվող /վկայական՝ 0020654/ անշարժ գույքի մակերեսը, գծային չափերը, երկրաչափական պատկերը ուղղելու մասին՝ որոշում եմ.
1. Ուղղել և հաստատել Գեղարքունիքի մարզ Ծովագյուղ ձկնգետի աջափնյա լճամերձ տարածք հասցեում գտնվող անշարժ գույքի մակերեսը, գծային չափերը և երկրաչափական պատկերը` հիմք ընդունելով որակավորում ունեցող անձի կողմից կատարված չափագրությունների արդյունքները: 2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է՝ հրապարակմանը հաջորդող օրվանից: