Այսօր: Երեքշաբթի, 2 Հուլիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 45
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



25 հունիսի 2024 թ.

ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. 2387-Ն որոշումով, ՀՀ վարչապետի` 22․12․2009թ․ N 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացությունով և հիմք ընդունելով Նիկիտա Սիմոնյանի դիմումը՝ մարզ Գեղարքունիք, գ. Ծովագյուղ հասցեում գտնվող սեփականության իրավունքով Նիկիտա Սիմոնյանին պատկանող, 750քմ մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղական համայնքի /բնակավայրի/ պարզեցված գլխավոր հատակագծին համապատասխանեցնելու և հասցե տրամադրելու մասին, որոշում եմ. 

 1 Գեղարքունիքի մարզ, գ. Ծովագյուղ հասցեում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության և վարելահող գործառնական նշանակության 750քմ մակերեսով հողատարածքի նպատակային և գործառնական նշանակությունները համապատասխանեցնել Ծովագյուղ գյուղական համայնքի / բնակավայրի / պարզեցված գլխավոր հատակագծին` բնակավայրի նպատակային նշանակության՝ բնակելի գործառնական նշանակության հողատարածքի տրամադրելով Սևան համայնք, գ․ Ծովագյուղ, 7-րդ փողոց թիվ 9 / 1 բնակելի տուն հասցե։ 2 Նիկիտա Սիմոնյանը Սևան համայնքի բյուջեի 900165101255 հաշվհամարին պետք է վճարեն հողամասերի կադաստրային արժեքի՝ նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերությունը՝ 310725 դրամ: 3 Օրինական ճանաչել Սևան համայնք, գ․ Ծովագյուղ, 7-րդ փողոց թիվ 9 / 1 հասցեում գտնվող հողատարածքում կառուցված 207․63քմ մակերեսով բնակելի նշանակության շինությունները համայնքի բյուջե մուծելով օրինականացնելով յուրաքանչյուր 1քմ համար 874դրամ։ 4 Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 5 Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակաման հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան   Լիանա Մուրադյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝6f4d12d8-b765-492f-803a-8c2e3579a51d



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner