Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ՝ և հիմք ընդունելով քաղաքացի Սասուն Ղազարյանի դիմումը՝ համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող Սևան համայնք, գ․ Լճաշեն, 3-րդ փողոց թիվ 6 հասցեում գտնվող անշարժ գույքը /վկայական՝ 1843680, տրված՝ 20․06․2003թ․/ առանձնացնելու և առանձնացված անշարժ գույքերի համար նոր հասցեներ տրամադրելու մասին, որոշում եմ. 1․ Սևան համայնք, գ․ Լճաշեն, 3-րդ փողոց թիվ 6 հասցեում գտնվող 0․10300հա մակերեսով անշարժ գույքը համաձայն ներկայացվող հատակագծերի բաժանել 2 միավոր գույքի`
1․1 Առաջին միավոր գույքին՝ 0․06173հա մակերեսով հողատարածքի և հողատարածքում գտնվող շինությունների համար տրամադրել Սևան համայնք, գ․ Լճաշեն, 3-րդ փողոց թիվ 6 բնակելի տուն հասցե:
1․2 Երկրորդ միավոր գույքին՝ 0․04127հա մակերեսով հողատարածքի և հողատարածքում գտնվող շինությանների համար տրամադրել Սևան համայնք, գ․ Լճաշեն, 3-րդ փողոց թիվ 6 / 1 բնակելի տուն հասցե։
2․ Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|