Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Սևանի համայնքապետարանի և «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի միջև կնքված Համաձայնագիրը, համաձայն որի՝ Սևանի համայնքապետարանը պարտավորվում է աջակցել Ծովագյուղ բնակավայրում «Ծովագյուղի երիտասարդական միջավայր» (ԾովԵՄ) սոցիալական ձեռնարկության միջոցով ստեղծվող երիտասարդական հարթակի աշխատանքներին՝ 1. Որպես ֆինանսական հատկացում՝ Սևան համայնքի 2025 թվականի բյուջեից 700.000 դրամ փոխանցել «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ին` Ծովագյուղ բնակավայրում «Ծովագյուղի երիտասարդական միջավայր» (ԾովԵՄ) սոցիալական ձեռնարկության միջոցով ստեղծվող երիտասարդական հարթակի աշխատանքների կազմակերպման համար: 2. Սույն որոշումն ուժի մեջ է՝ հրապարակմանը հաջորդող օրվանից: |