Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. N 731-Ն որոշումով, 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 8-րդ, 8.1-րդ 9-րդ, 11-րդ, 18-րդ կետերով ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով ք․ Սևան, Սյունյաց փողոց թիվ 2 տան բնակիչ Արման Հովսեփյանի դիմումը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող համայնք Սևան ք. Սյունյաց փողոց թիվ 15 / 25 հասցեում գտնվող 15.54քմ մակերեսով հողատարածքում ավտոտնակի քանդման և ինքնակամ կառուցված 15.54քմ մակերեսով ավտոտնակի կառուցման աշխատանքները օրինական ճանաչելու մասին, որ շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք,որոշում եմ.
1. Սեփականության իրավունքով Արման Վարդանի Հովսեփյանին պատկանող համայնք Սևան ք. Սյունյաց փողոց թիվ 15 / 25 հասցեում գտնվող 15.54քմ մակերեսով հողատարածքում ավտոտնակի քանդման և ինքնակամ կառուցված 15.54քմ մակերեսով ավտոտնակի / ներքին մակերես՝ 14.84քմ/ կառուցման աշխատանքները ճանաչել օրինական /հաշվառման տեղեկանք 2022WWWWVV/, անշարժ գույքի համար տրամադրել Սևան համայնք, Սևան ք․ Սյունյաց փողոց թիվ 15 / 26 ավտոտնակ հասցե համայնքի բյուջե մուծելով օրինականացվող շինությունների յուրաքանչյուր 1քմ-ի համար 1969 դրամ` - ավտոտնակ՝ 15.54 x 1969 = 30598.26դրամ 2. Սույն որոշման ընդունման օրվանից սահմանված գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում` սույն որոշումը համարվում է ուժը կորցրած: 3.Սույն որոշումն ուժի մեջ է՝ օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու հաջորդող օրվանից։