Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, և ՀՀ վարչապետի` 22․12․2009թ․ N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N 1/փ-130 եզրակացությունը՝ որոշում եմ․
1. Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ․ Գեղամավան հասցեում գտնվող /կադաստրային ծածկագիր՝ 05-024-0258-0048 / գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ այլ հողատեսք գործառնական նշանակության հողատարածքի նպատակային նշանակությունը փոխել էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության՝ էներգետիկ հողերի գործառնական նշանակության։ 2. Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ․ Գեղամավան հասցեում գտնվող հողամասի համար տրամադրել, Սևան համայնք, գ․ Գեղամավան թիվ 11 հողամաս հասցե։ 3. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար։ 4. Պետական գրանցման ծախսերն իրականացվում են համաձայն Սևան համայնքի ղեկավարի՝ 03․01․2025թ․ N 2-Ա որոշման 2-րդ կետի: 5. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակաման հաջորդող օրվանից։