Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով քաղ. Էլմիրա Գալստյանի դիմումը՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի իրեն պատկանող, Գեղարքունիքի մարզ, գ․ Զովաբեր հասցեում գտնվող անշարժ գույքը /վկայական՝ 695319, տրված՝ 31․05․2001թ․/ առանձնացնելու և առանձնացված անշարժ գույքերի համար նոր հասցեներ տրամադրելու մասին, որոշում եմ.
1. Գեղարքունիքի մարզ, գ․ Զովաբեր հասցեում գտնվող անշարժ գույքը, համաձայն ներկայացվող հատակագծերի, բաժանել 2 միավոր գույքի և տրամադրել հասցեներ
1) առաջին միավոր գույքի՝ 0․14298հա մակերեսով հողատարածքի և հողատարածքում գտնվող շինությունների համար տրամադրել Սևան համայնք, գ․ Զովաբեր, 3-րդ փողոց թիվ 36 բնակելի տուն հասցե;
2) երկրորդ միավոր գույքի՝ 0․05823հա մակերեսով հողատարածքի և հողատարածքում գտնվող շինությունների համար տրամադրել Սևան համայնք, գ․ Զովաբեր, 3-րդ փողոց թիվ 36 /1 հողամաս հասցե հասցե։
2․Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3․Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։