Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման և հիմք ընդունելով քաղ. Մայիս Մանուկյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Սևան համայնք, ք․ Սևան, Ս․ Սևանեցու փողոց, 22 շենք, 49 հասցեում գտնվող բնակարանի վերահատակագծման համար Մայիս Մանուկյանին տրամադրված Սևան համայնքի ղեկավարի՝ 28.12.2023թ. N128 շինարարության թույլտվության ժամկետը երկարաձգել 6 ամիս ժամկետով։
2. Մայիս Մանուկյանը պարտավոր է շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո` բայց ոչ ուշ, քան շինարարության թույլտվության ժամկետը լրանալուց 30 օր առաջ, դիմել Սևան համայնքի ղեկավարին` ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար, հակառակ դեպքում` կենթարկվի վարչական պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։