Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Սևան համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 08-ի 16-Ա որոշումը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի գրությունը` 1. Համայնքային սեփականություն հանդիսացող, Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ. Սեմյոնովկա թիվ 21 հողամաս հասցեում գտնվող 0.06787հա մակերեսով (վկայական 05022025-05-0035) հողատարածքը նվիրատվությամբ հանձնել Հայաստանի Հանրապետությանը կապտաժի կառուցման համար: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |