Ղեկավարվելով ՀՀ Հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ կետի, 245-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Սևան համայնքի ավագանու՝ 2024 թվականի մարտի 12-ի N 33-Ա որոշմամբ սահմանված Կարգը, հաշվի առնելով ք. Սևան, Սայաթ-Նովա փողոց թիվ 22 շենք, 35 բնակարանի բնակիչ Արթուր Մկրտչյանի դիմումը, դիմումին կից ներկայացված փաստաթղթերը՝ MERCEDES-BENZ 300E 71XM711 պետհամարանիշի ավտոմեքենայի առևանգման վերաբերյալ հաղորդում ընդունելու մասին արձանագրությունը, քրեական գործը վարույթ ընդունելու (29.01.2019) և վարույթը կարճելու (31.10.2024) մասին որոշումները, քաղաքացու կողմից ավտոմեքենայի գույքահարկի մայր գումարի վճարումը հավաստող անդորրագրի առկայությունը` 1. Կիրառել արտոնություն ք. Սևան, Սայաթ-Նովա փողոց թիվ 22 շենք, 35 բնակարանի բնակիչ Արթուր Մկրտչյանի (ՀՎՀՀ՝ M0064881, ՀԾՀ՝ 3401970356) նկատմամբ և զիջել MERCEDES-BENZ 300E 71XM711 պետհամարանիշի ավտոմեքենայի գույքահարկի գծով ապառքը և տույժը՝ 297279 դրամ: 2. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |