Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 19-րդ ենթակետի պահանջներով, ինչպես նաև հաշվի առնելով, որ «Թիվ 4 «Գալիք» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը 2012թ-ին հիմնանորոգվել է եվրոչափանիշներին համապատասխան, կահավորված է նոր և ժամանակակից գույքով, բավարարում է մանկակրթման և դաստիարակման պահանջներին՝
1. Համայնքի «Թիվ 4 «Գալիք» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում 2014թ-ից, ծնողական վճարի չափը սահմանել ամսական 7000 դրամ / յոթ հազար դրամ /:
2. Թույլատրել «Գալիք» մսուր-մանկապարտեզի տնօրինությանը` համայնքի մյուս մանկապարտեզներից տարբերվող ծնողական լրացուցիչ գումարների հաշվին / տարբերությունը ամսական յուրաքանչյուր երեխայի հաշվով՝ 2000 դրամ / պահելու սահմանված 22 միավորից ավել լրացուցիչ 3-4 միավոր` ելնելով երեխաների հաճախման մակարդակից: