Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Լուսիկ Մալխասյանի դիմումը՝ համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող, Գեղարքունիքի մարզ, գ. Դդմաշեն հասցեում գտնվող /վկայական՝ 418673, տրված՝ 09.11.2001թ. / անշարժ գույքի համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1. Գեղարքունիքի մարզ, գ. Դդմաշեն հասցեում գտնվող անշարժ գույքի համար տրամադրել՝ Սևան համայնք, գ.Դդմաշեն, 12-րդ փողոց, թիվ 65 հողամաս հասցե: 2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու հաջորդող օրվանից։